National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.01.2023
Օրենսդրական առաջարկ՝ միտված հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը
1 / 7

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Նախագիծը միտված է հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը: Ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին, որպեսզի մեր մարզիկները չզրկվեն, չորակազրկվեն միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:

Սիսակ Գաբրիելյանը հավելել է, որ պարբերաբար հանդիպումներ են լինում սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, Օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիայի ներկայացուցիչները հրավիրվում են խորհրդարան, Կառավարության գործընկերների հետ քննարկվում եւ լուծում են տրվում մի շարք հարցերի:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի նախատեսվում է ատեստավորման գործընթացը ներդնել նաեւ մարզադպրոցների մարզիչների համար: Նախնական փուլում՝ ապրիլ-մայիսին, տեղի կունենա մի քանի մարզաձեւերի մարզիչների ատեստավորումը: Նախատեսվում է կամավոր ատեստավորման միջոցով բարձրացնել աշխատավարձերը:

Հարակից զեկույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Դոպինգի դեմ հայտարարված պայքարն անողոք է եւ միանգամայն արդարացված է այն, ինչ կատարում է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, որը կարող է այս կամ այն երկրին զրկել մրցումներին մասնակցելու իրավունքից. այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պայքարում է դոպինգի դեմ եւ ամենեւին չի խրախուսում այդ ճանապարհով ձեռք բերված որեւէ հաջողություն: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի մեր երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ կանցկացվի համաժողով, ինչը կնպաստի այս ոլորտում Հայաստանի դերի բարձրացմանը:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք մեր երկրում կա դոպինգային խնդիր: Փոխնախարարը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը բարձր վարկանիշ ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում, միջազգային ստուգումներ է անցկացնում: Նա նշել է, որ վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ մեր երկրում չեն արձանագրվել:

Պատգամավոր Միքայել Թումասյանի հարցը փոխնախարարին վերաբերում էր համալիր մարզաձեւերի դպրոցների կառուցման հեռանկարներին: Ներկայացնելով իրականացված քայլերը՝ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հսկայածավալ շինարարական գործունեություն է ծավալել: Այս պահին ավարտվում է Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցի շինարարությունը: Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունը: «Մեր սպորտային մայրաքաղաք Գյումրիում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճ»,- ընդգծել է նախարարի տեղակալը: Նշվել է, որ Երեւանում շարունակվում է հեծանվասպորտի եւ գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցների շինարարությունը. այն 2024 թ. դեկտեմբերին պիտի հանձնվի շահագործման: Հիմնանորոգվում է «Կիլիկիա» մարզադահլիճը: Արտաշատում ավարտին է մոտենում ստադիոնի աթլետիկական հատվածի շինարարությունը: Փոխնախարարի խոսքով Կառավարության շրջանառվող որոշման նախագծով Երեւանում եւ մարզերում տեղադրվելու են արագ հավաքվող, բոլոր չափանիշներին համապատասխանող մանեժներ՝ 300 տեղանոց տրիբունայով, խաղային դահլիճով:

Պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է հայաստանյան դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին: Կարեն Գիլոյանը համաձայնել է, որ շատ դպրոցներում մարզական գույքի եւ դահլիճների խնդիր կա: Նա պարզաբանել է, որ զանազան ծրագրեր են իրականացվում, փորձ է արվում ֆիզկուլտուրայի դասավանդումը ոչ միայն գայթակղիչ դարձնել, այլ նաեւ բարձրացնել օգտակար գործողության գործակիցը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am